Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 105-ամյակը նշանավորվել է համագործակցության նոր կարևոր քայլով. ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը ստորագրել են նվիրաբերության պայմանագիր: Ըստ այդմ՝ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվելու է ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահը:

Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:

««Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի ներդրումը ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլև առանձնահատուկ ուշադրություն՝ ժամանակակից կրթական միջավայր ստեղծելու գործում։
Նախագծի իրագործման համար հիմնադրամի նախատեսած 500,000 ԱՄՆ դոլար նվիրատվությունը հնարավորություն կտա հիմնանորոգելու գրադարանի նախասրահը՝ առաջին հարկը, արդիականացնելու լուսավորության համակարգը և տեղադրելու ապակեպատ տանիք՝ ուսանողների, դասախոսների, հետազոտողների համար ստեղծելով նորարարական, ժամանակակից և ոգեշնչող միջավայր:

126