
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ալագյազ-Արթիկ և Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Վանաձոր, Գորիս, Կապան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։