
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը բարձրացել է 6 աստիճան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում եւ առաջին անգամ 39-րդ տեղում է։
Անցած շաբաթ Էլինա Ավանեսյանը դուրս էր եկել Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչ եւ պարտվել էր ամերիկացի Էմմա Նավարոյին, որը եզրափակիչում 6:0, 6:0 հաշվով հաղթեց աշխարհի 133-րդ ռակետ կոլումբացի Էմիլիանա Արանգոյին։
Աշխարհի առաջին ռակետը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։
WTA, մարտի 3
1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 9076 միավոր
2 (2). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 7985
3 (3). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 6333
4 (5). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 5251
5 (6). Մեդիսոն Քիզ (ԱՄՆ)՝ 4679
6 (4). Յասմին Պաոլինի (Իտալիա)՝ 4518
7 (7). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 4328
8 (10) Էմմա Նավարո (ԱՄՆ)՝ 4009
9 (8) Չժեն Ցինվեն (Չինաստան)՝ 3780
10 (11). Պաուլա Բադոսա (Իսպանիա)՝ 3746