
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
37-ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Մայամիի «Մասթերս»-ի եզրափակիչում պարտվել է 19-ամյա Յակուբ Մենշիկին։ Չեխ թենիսիստը երկու սեթերում էլ հաղթել է թայ-բրեյքում՝ 7:6, 7:6 հաշվով։
Մենշիկը դարձել է ամենացածր վարկանիշ ունեցող մարզիկը, որը հաղթել է այդ մրցաշարում: Նա ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 54-րդ հորիզոնականը։
Մրցանակաբաշխության ընթացքում Մենշիկն ընդգծել է, որ Ջոկովիչն իր կուռքն է եղել մանկության տարիներին: «Նովակ, բոլորը գիտեն, որ դու համար մեկն ես... Պատճառը, որ ես այստեղ եմ, այն է, որ ես տեսել եմ, թե դու ինչպես ես մեծացել: Ես սկսել եմ թենիս խաղալ քո պատճառով: Թենիսիստի համար չկա ավելի բարդ խնդիր, քան մրցաշարի եզրափակիչում քեզ հաղթելը։ Շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դու արել ես այս մարզաձևի և բոլորիս համար: Դու անհավանական մարդ ես: Բոլոր ժամանակների մեծագույնը», - ասել է նա։