Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» երրորդ փուլ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի 12-րդ ռակետ, 29-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ։ Երկրորդ փուլում նա 6:4, 7:6 (8:6) հաշվով հաղթեց 24-ամյա ֆրանսիացի Վալենտին Ռուայեին (վարկանիշային աղյուսակում 104-րդը)։
Խաղը տևեց 1 ժամ 51 րոպե։ Դրա ընթացքում Խաչանովը յոթ անգամ էյս մատուցեց, ոչ մի կրկնակի սխալ թույլ չտվեց և վաստակած 11-ից երեք բրեյք-փոյնթ իրացրեց։ Ֆրանսիացին ուներ վեց էյս, երկու կրկնակի սխալ և վաստակած երեքից երկու բրեյք-փոյնթ իրացրեց։
Խաչանովը 1/8 եզրափակիչի ուղեգրի համար կմրցի 24-ամյա ԱՄՆ ներկայացուցիչ Ջենսոն Բրուքսբիի (101) հետ։
11 Օգոստոս, 2025 12:53
87
Ծաղկաձորում ավարտվել է Ալբերտ Բոյաջյանի անվան ITF-ի մինչև 18 տարեկանների J60 մրցաշարը. եզրափակիչներին հետևել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը
21 Հուլիս, 2025 16:24
Խաչանովը և Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում
17 Հունիս, 2025 17:30
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 27-ին
25 Ապրիլ, 2025 13:39
Խաչանովը դուրս եկավ Տորոնտոյի Մասթերսի կիսաեզրափակիչ
05 Օգոստոս, 2025 11:18
Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներ
23 Հուլիս, 2025 11:41
Կարեն Կոջոյան. գույներից այն կողմ (տեսանյութ)
22 Հուլիս, 2025 14:12
Խաչանովը դուրս եկավ Տորոնտոյի Մասթերսի կիսաեզրափակիչ
05 Օգոստոս, 2025 11:18
Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ Ուիմբլդոն
07 Հուլիս, 2025 16:36
Կարեն Խաչանովն «Ուիլմբլդոնի» մրցաշարի երրորդ շրջանում է
02 Հուլիս, 2025 22:11