Խաչանովը դուրս եկավ Տորոնտոյի Մասթերսի կիսաեզրափակիչ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Masters 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթեց ամերիկացի Ալեքս Միկելսենին՝ 6:4, 7:6 (7:3) հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հանդիպումը տեղի ունեցավ Տորոնտոյում և տևեց 1 ժամ 46 րոպե։
Խաղից հետո աշխարհի 16-րդ ռակետ Խաչանովը կիսվեց տպավորություններով․ «Խաղը լարված էր և մրցակցային։ Չնայած առավելություն ունեի, կորցրի այն և ստիպված եղա պաշտպանել սեթ-պոինտը։ Թենիսում կարևոր է հոգեբանական կայունությունը։ Ուրախ եմ, որ փակեցի խաղը երկրորդ սեթում»,- նշել է Խաչանովը ATP-ի մամուլի ծառայությանը։
Կիսաեզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի առաջին ռակետ, գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ։
Աղբյուրը`ArmSport.am
05 Օգոստոս, 2025 11:18
558
Հայտնաբերվել է գործարար Կարեն Գասպարյանի դին
18 Օգոստոս, 2025 22:43
Կարեն Խաչանովը Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակչում է
13 Օգոստոս, 2025 11:21
Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» երրորդ փուլ
11 Օգոստոս, 2025 12:53
Կարեն Խաչանովը Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակչում է
13 Օգոստոս, 2025 11:21
Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» երրորդ փուլ
11 Օգոստոս, 2025 12:53
Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ Ուիմբլդոն
07 Հուլիս, 2025 16:36