
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի Դեմիրճյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի, որի ինքնությունը հայտնի է:
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 17:37-ին Արաբկիրի համայնքային բաժնում Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ մի տղամարդ զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Դեմիրճյան 1 հասցեի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա, ձեռքին՝ ատրճանակ:
Ահազանգի հետքով դեպքի վայր այցելած իրավապահները մեքենայի սրահում հայտնաբերել են տղամարդու՝ քթից ու ականջներից արնահոսող դին:
Պարզվել է, որ տղամարդը 1976 թվականին ծնված, Երևանի բնակիչ Կարեն Էդուարդի Գասպարյանն է:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վերջինս գործարար է՝ հայտնի որպես «Բրավոյի Կարեն»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դին հայտնաբերվել է Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում: Նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին՝ վարորդի կողմից, նույնպես վնասված է եղել կրակոցի հետևանքով։