
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, նշել է իր սիրելի խաղացողին: Եգիպտացին առանձնացրել է մերսիսայդցիների լեգենդ Սթիվեն Ջերարդին:
«Ես խաղում էի որպես Ջերարդ PlayStation-ում։ Նա միակն է, ում ես միշտ ընտրել եմ։ Նա հեռվից հարվածում էր ու շատ գոլեր խփում։ Նա ամեն տեղից հարվածում ու գոլ էր խփում։ Ես երկու անգամ հանդիպեցի նրան, և նա անհավանական է: Մեծ մարդ»,- եգիպտացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում CNN-ը։
Այս մրցաշրջանում 32-ամյա Մոհամեդ Սալահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Այս պահին եգիպտացին գլխավորում է Պրեմիեր լիգայի ռմբարկուական մրցավազքը։
Աղբյուրը`ArmSport.am