
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ տեղեկացա, որ նախկինում Սրբազան, հետո սառեցված սրբազան, հետո էլ տեռորիզմի գործով ամբաստանյալ դարձած տերտերի խղճուկ նմանակը որոշել է ինձ դատի տալ։
Անկեղծ ասած զարմացա, քանի որ կարծում էի, թե սառեցված տերտերը հիմա էլ պիտի «գողական» ռոմանտիկայով տարվի ու ծնկներին «փանջ» դաջի, սրա մասին էին նաև տարատեսակ վկայություններն այն մասին, որ կալանավայրում ողորմելի այս արարածը սկսել է «գողական» արժեքներին դավանել, բայց փաստորեն սրան զուգահեռ որոշել է նաև Հայաստանի կեսին դատի տալ ու փող պահանջել, երևի հատուկ տեռորիզմի մեջ մեղադրվողների «օբշյակը» լցնելու մտքով։
Ինչևէ, մի խելացի մարդ լիներ, դրան բացատրեր, որ որպես տերտեր էլ էր ձախողակ, որպես սառեցված տերտեր էլ էր ձախողակ, որպես ահաբեկչության գործով անցնող էլ է ձախողակ, որպես «գողական» էլ է ձախողակ լինելու, որպես հայցվոր էլ՝ առավել ևս»։