Բքի պատճառով Հարժիսից Գորիս, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 3-ին՝ ժամը 12:40-ի դրությամբ, բքի պատճառով Հարժիս բնակավայրից մինչև Գորիս, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
03 Մարտ, 2025 13:24
377