Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը գրում է․

Factor.am-ը և ևս 1-2 լրատվական անփութորեն կամ էլ հենց միտումնավոր, փորձելով արատավորել ՀՀ ԱԺ նախագահին, սուտ վերնագրով տեսանյութ են հրապարակել` գրելով, թե իբր Ալեն Սիմոնյանն անջատել է տվել գերիների մասին խոսող Ագնեսա Խամոյանի բարձրախոսը։

Ինչպես պարզ երևում է տեսանյութում` տիկին Խամոյանին հատկացված ժամանակը վաղուց սպառվել էր, և ԱԺ նախագահը միայն երկու անգամ զգուշացնելուց հետո է ասում անջատեն պատգամավորի բարձրախոսը։ Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը որպես ԱԺ նախագահ պահպանում է սահմանված ռեգլամենտը, ինչը կիրառվում է բոլոր պատգամավորների նկատմամբ։

Խնդրում եմ գործընկերներիս` պահպանել լրագրության բարոյական արժեքները և մեկ-երկու լայքի համար կեղծիք չտարածել։

471