
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին՝ ժամը 10։15-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 2024 թ. օգոստոս ամսից Գրիբոյեդովի փողոց շենքերից մեկի բնակարանում բնակվում է Կարեն Խ․-ն, ում բնակարանից գարշահոտ է գալիս և շենքի կատուները պակասել են։
Ճշտումներ կատարելու ժամանակ պարզվել է, որ վերջինս Կենտրոն վարչական տարածքում բնակվելու ժամանակ զբաղվել է կատուների մասնատմամբ և կատարվածի վերաբերյալ նշված շենքի բնակիչները կոլեկտիվ դիմում են ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: