
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է բլոգեր Բելլա Բաբախանյանի այն հայտարարությանը, թե կցանկանար իր վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից բելառուսական կողմին արված հարցման փաստաթղթերը։
ԱԳՆ խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
Երեկ ՀՀ քաղաքացի Բելլա Բաբախանյանն, անդրադառնալով ՀՀ ԱԳՆ կողմից իր վերաբերյալ արված հարցմանը, նշել է, որ, եթե կարելի է, կցանկանար տեսնել այդ փաստաթղթերը՝ հարցումն ու պատասխանը: Հաշվի առնելով նշյալը՝ կարո՞ղ եք տրամադրել համապատասխան փաստաթղթերը, հարցին ի պատասխան Անի Բադալյանը նշել է.
« ՀՀ տվյալ քաղաքացին կարող է ներկայանալ ՀՀ ԱԳ նախարարություն և անմիջականորեն ծանոթանալ Բելառուսի ԱԳՆ-ին ուղղված ՀՀ դեսպանության համապատասխան հայտագրին և դրան ստացված պատասխանին: Միաժամանակ, ինչպես համանման այլ դեպքերում, ընդունող երկրի հետ պաշտոնական հաղորդակցությանը զուգահեռ Մինսկում ՀՀ հյուպատոսն իր գործառույթների շրջանակում մշտական կապի մեջ է եղել ձերբակալված ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամների հետ»: