Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս. հետցնցում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.91⁰ և արևելյան երկայնության 44.26⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել:
08 Մարտ, 2025 11:24
315