Արաղչին ու Ֆիդանը քննարկել են Իրանի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ջիդդայում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստի շրջանակում: Նիստը հրավիրվել է Իրանի նախաձեռնությամբ՝ ընդհանուր դիրքորոշում մշակելու Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի դեմ:
Լրատվամիջոցների տվյալով՝ դիվանագետները քննարկել են երկու երկրների միջև առկա խնդիրները: Վերջին օրերին Թեհրանում Թուրքիայի և Անկարայում Իրանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կանչվել են նստավայր երկրների արտգործնախարարություններ:
08 Մարտ, 2025 18:07
423