Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային նկուղները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ, որ մենք հասկանանք՝ ինչում է այս ընտրությունների քաղաքական ենթատեքստը:

Եվ ես ուզում եմ, որ այն մարդիկ, որոնք մեզ քննադատում էին բավարար չափով արագ չգործելու համար, գնան ընտրական տեղամասեր և ապացուցեն, որ անկեղծ էին քննադատում: Որովհետև այդ անկեղծ քննադատությունը կնշանակի ընդունել, որ «հատիկ առ հատիկ»-ի տրամաբանությունը գործում է, թափանիվը արագացել է, դրա համար էլ ոմանք, հազար ներողություն այս բառիս համար, առնետների նման նկուղներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու:

Եվ մենք նրանք պետք է հետ ուղարկենք իրենց առնետային նկուղները, որտեղ իրենք սպասեն և սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը»,- հայտարարել է Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների առիթով Գյումրիում ունեցած ելույթում։

Հիշեցնենք՝ վարչապետը, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, այսօր այցելել էր Գյումրի և Փարաքար։

 

235