
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 7-ից 10-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 216 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 40, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 12-ական, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 9, գույքը ոչնչացնելու կամ վնասնելու՝ 7, խուլիգանության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 5-ական, վարժական հավաքից խուսափելու՝ 4, ապօրինի որսի, համակարգչային հափշտակության և փաստաթուղթ կեղծելու՝ 2-ական, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սպանության, մարդու առևանգման, դրամանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջատմելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, ինքնասպանության հասցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենք կրելու, աշխատանքի պաշպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության ու անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 33 պատահար․ 4 մարդ զոհվել է, 50 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։