
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի, Ստրիգինո (Նիժնի Նովգորոդ) և Տունոշնա (Յարոսլավլ) օդանավակայաններում Մոսկվայի ժամանակով ժամը 9:15-ից հանվել են աշխատանքային սահմանափակումները։
Araratnews.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է երկրի Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցչի Telegram-ի ալիքը։
Վաղ առավոտյան նրանք դադարեցրել են թռիչքներ ընդունել և ուղարկել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
«Մարտի 11-ին Սամարայի պահեստային օդանավակայան է ժամանել 11 չվերթ, որոնք Մոսկվա էին ուղևորվում Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։
Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռները վայրէջք են կատարել Սամարայում և Կազանում։