Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:10-ի սահմաններում 42-ամյա Հայկ Մկրտչյանը, իր վարած «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայով, Նորագավիթ 1-ին փողոցում բախվել է 32-ամյա Ռոբերտ Օսիպյանին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենային: 

Վթարի հետևանքով տուժածներ չկան: 

Հարվածի հետևանքով ավտոմեքենայի դետալները շպրտվել ու վնասել են կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան: 

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում: 

«Nissan»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

88