Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայրաքաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 4-ին տեղեկացրել էր, որ  Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի փետրվարի 3-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը: Գլխավոր դատախազությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Բավական Գևորգյանի միջև 2005 թվականի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

266