Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ի պատասխան մամուլում տարածվող այն տեղեկությունների, որ իբրև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի «Ժոնգ թոնգ» մակնիշի տ/մ-ի 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձերը, ազատման դիմում է գրել, հայտնում եմ`

«Ժոնգ թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից։ Աշխատավարձը փոխանցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մինչեւ հաջորդ ամսվա 15-ը։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյան։

89