
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը պետական բյուջեից 916 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը: Առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքների թվով 14 ծրագիր»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ֆինանսավորվող ծրագրերը:
«Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում Մասիս, Արգավանդ, Դարակերտ, Դարբնիկ, Հայանիստ, Մարմարաշեն, Նոր Խարբերդ, Ջրահովիտ բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ, ընդհանուր առմամբ՝ 9.6 կմ 53 000 քմ մակերեսով աշխատանքների 95 տոկոսն արված է:
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում. ավարտված են աշխատանքները, կառուցվել է 17.4 կմ երկարությամբ ջրամատակարարման ցանց ընդհանուր 500 տնտեսությունների համար:
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Կեչառեցու փողոցում կոյուղու և ջրահեռացման համակարգի կառուցում և Սարալանջի փողոցում կոյուղու կառուցում. աշխատանքներն ավարտված են. 120 տնտեսության համար է կառուցված համակարգը:
Կոտայքի մարզի Ակունք բնակավայրի կոյուղու ցանցի կառուցում. կատարված է աշխատանքների առաջին փուլը: Իրականացված է 7.7 կմ ջրահեռացման համակարգի կառուցում և տեղադրված են 200 դիտահորեր, 280 տնտեսություն հանդիսանում են ծրագրի շահառու»,- մասնավորապես նշեց վարչապետը: