
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԳ նախարարը ԱԺ-ում եզրափակիչ ելույթում հայտարեց, որ, իր տպավորությամբ, ընդդիմախոսները ընդունում են սեփական գաղափարական գծի ողջ սնանկությունը։
«Երբ մարդիկ շարունակաբար պնդումներ են անում՝ չէ, մենք չենք ասում պատերազմ, մենք Հայք չենք ասում, մենք հո պատերազմ չենք պրոպագանդում. սա նշանակում է այդ մարդիկ հասկանում են, որ այն, ինչ իրենք առաջարկում են՝ հանգեցնում է պատերազմի»,- ասաց նա։
Միրզոյանի խոսքով՝ ընդդիմության լուծումը լուծման բացակայությունն է եւ այդպես են շարունակել տարիներ շարունակ։ «Երեկվա ցայտնոտը պայմանավորված է նրանով, որ մենք եթե ոչ վերջնական ստորագրված, բայց լուծում ենք բերել»,- հավելեց նախարարը։
Ըստ նրա, ընդդիմությունը մտածում է, որ ՀՀ-ն չպետք է իր հարցերը լուծի. «Պետք է ձգձգի, մինչեւ ինչ-որ մի լուծում կտան՝ դե արդեն գիտենք ամենայն հավանականությամբ որտեղից»։