Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օմանի Սուլթանությունում Հայաստանի դեսպանատուն բացելու համար կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի որոշմամբ ԱԳՆ-ին հատկացրեց 51 մլն 880 հազար դրամ:

«Մենք Ծոցի երկրների հետ ենք զարգացնում մեր հարաբերությունները, իսկ Օմանը Ծոցի երկրների շարքում լուրջ դերակատարում ունի։ Նաև Հնդկական օվկիանոսի և աֆրիկյան մի շարք երկրների հետ Օմանի Սուլթանության կապերը հաշվի առնելով մենք հույս ունենք, որ կարող ենք Օմանից այդ հարաբերությունները ևս զարգացնել»,- նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ Լոնդոնում Հայաստանի դեսպանատան շենքի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ Փարիզի դեսպանության շենքը գտնվում է ավարտական փուլում։ Ինչ վերաբերում է Բրյուսելին՝ այնտեղ դեսպանատան շենքի ձեռքբերման գործընթացն այս պահին ընթանում է։

Նախարարը հավելեց, որ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում Հայաստանը նախատեսում է դեսպանություն բացել նաև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

118