Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«ԼՂ լուծարման փաստաթուղթը ես չեմ ստորագրել, երբ ԼՂ-ն շրջափակման մեջ էր՝ ես էի, վարչապետ Փաշինյանն էր, մեր քաղաքական ուժն էր լուծումներ փնտրում, հանդիպումներ պայմանավորվում, որտեղ հնարավոր էր լուծումներ գտնել, բայց այդ հանդիպումները բարեհաջող ջրվում էին, բայց ոչ մեր կողմից․ Այս մասին ԱԳ նախարարն ասաց Ազգային ժողովի ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի այն պնդմանը, թե ինքը Արցախի լուծարման հարցը «դրել է Շահրամանյանի վրա՝ հլում անելով ԼՂ լուծարման հրամանագրին»։

Նա հավելեց՝ նույնիսկ Լաչինի միջանցքի բլոկադայի և Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշարված լինելու պայմաններում մենք փորձում էինք գտնել նոր իրողություններից բխող լուծումներ, փորձում էինք շտկել իրավիճակը, եթե չասեմ երաշխավորված լուծումներ՝ գոնե մեխանիզմներ, որոնք կարող էին բերել հնարավոր լուծումների և հիմա կարող էին ԼՂ-ում շարունակել ապրել մարդիկ իրենց տներում. այդ լուծումները նրանց կողմից են նաեւ մերժվել»։

«Ես այդ տղային չեմ ուզում քննարկել», - արձագանքեց Միրզոյանը Շահրամանյանի վերաբերյալ հերթական հարցին։

381