Հրդեհ՝ Եղվարդ-Աբովյան ճանապարհի ջերմոցների հատվածում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ «9-11» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի ջերմոցների հատվածում խոտածածկ տարածք է այրվում:
Ժամանել է Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ջերմոցային տնտեսության աշխատակիցները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ջերմահարվել է ջերմոցային տնտեսության որոշ հատված։
14 Մարտ, 2025 23:55
97