

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ «Տրանսպորտի մասին» օրենքում լրացումը միտված է ստեղծել, սահմանել լիազորող նորմ, որը թույլ կտա Կառավարությանը ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում դրանց զարգացման, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների ավելացման, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրանսպորտային միջոցների և տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ հաստատել աջակցության ծրագրեր:
ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ հետաքրքրվեց, թե որքանով կարող են աջակցել, որ ներհամայնքային տրանսպորտի ուղևորափոխադրումը հնարավորինս արագ լինի։