Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» հյուրընկալվելիս 3։4 հաշվով զիջեց հունգարական «Ֆերենցվարոշին»։

Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Ալեքսանդր Պեշիչը, Լենի Ժոզեֆը, Կրիստոֆեր Զակարիասենը և Բարնաբաշ Վարգան։ «Նոայի» կազմում պատասխանեցին Հելդեր Ֆերեյրան, Մատեուս Այասը և Ալեն Գրգիչը։

Այսպիսով, Սաբդրո Պերկեկովի գլխավորած թիմը երկու խաղերի արդյունքում մրցակցին զիջեց 4։6 հաշվով և ավարտեց մրցելույթները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։

Սակայն «Նոայի» համար եվրոպական ճանապարհորդությունը դեռ ավարտված չէ։ Երևանյան ակումբը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում կհանդիպի Ջիբրալթարի գործող չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»։

123