Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 31-ին՝ ժամը 03:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է և բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Honda ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։49-ին, մարվել՝ 03։55-ին։ Այրվել է ավտոմեքենան։

112