Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 75-ամյա Նվեր Զ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

222