Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինական Alibaba Group Holding ընկերությունը նախատեսում է մոտ 80 մլրդ հոնկոնգյան դոլար (10,2 մլրդ ԱՄՆ դոլար) ներգրավել իր բաժնետոմսերի վաճառքի հաշվին։ Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Հոնկոնգի ֆոնդային բորսայում ներդրողներին կառաջարկվի ընկերության 710 մլն բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 112,7 հոնկոնգյան դոլարով։

Սա ընկերության պատմության մեջ Հոնկոնգում բաժնետոմսերի ամենախոշոր երկրորդային տեղաբաշխումն է։ Այն նաև կդառնա տեղի բորսայում արժեթղթերի ամենամեծ վաճառքը 2021 թվականից ի վեր, երբ Prosus ներդրումային ընկերությունը 14,7 մլրդ դոլարով վաճառել էր չինական Tencent-ի բաժնետոմսերը։

Փորձագետների գնահատմամբ՝ ռեկորդային այս միջոցներն Alibaba-ին անհրաժեշտ են արհեստական բանականության (ԱԲ) արագ զարգացող շուկայում մրցունակությունը պահպանելու համար։ Ստացված 10 մլրդ դոլար հասույթն ընկերությունը մտադիր է ուղղել իր ԱԲ-ենթակառուցվածքների և հարակից գործիքների ընդլայնմանն ու բարելավմանը:

142