Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Սկոլտեխի», Մոնրեալի համալսարանի և Ճապոնիայի Հեռահաղորդակցության հետազոտությունների ինստիտուտի գիտնականները ստեղծել են ֆոբիաների բուժման նոր համակարգ: Արհեստական բանականությունը գեներացնում է պացիենտին վախեցնող պատկերներ, ֆիզիոլոգիական ցուցանիշներով գնահատում է սթրեսի մակարդակն ու աստիճանաբար ավելացնում տեսարանի սարսափազդեցությունը:
Մոսկվայի պետական համալսարանի փորձագետների գնահատմամբ՝ նման ավտոմատացված մոտեցումը մեծապես կհեշտացնի թերապիան, քանի որ մարդն աստիճանաբար և անվտանգ պայմաններում է առերեսվում իր վախերին (դեսենսիբիլիզացիայի մեթոդ): Սա հատկապես կարևոր է հետտրավմատիկ (ПТСР) և տագնապային խանգարումներ ունեցող պացիենտների համար։
Այնուամենայնիվ, քանի որ վախի ինտենսիվության ճշգրիտ աստիճանավորումը դեռ վերջնականապես չի հաստատվել, հոգեբանները զգուշացնում են՝ նորագույն այս թերապիան առայժմ պետք է իրականացվի բացառապես մասնագետների խիստ վերահսկողության ներքո։