Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաշինգտոնը պետք է փոխհատուցի Իրանի միջուկային ծրագրին իր հարվածների պատճառած վնասը, նախքան Թեհրանը կհամաձայնվի վերսկսել բանակցային գործընթացը։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«Միացյալ Նահանգները պետք է բացատրի, թե ինչու է մեզ վրա հարձակվել բանակցությունների ընթացքում և երաշխավորի, որ դա այլևս չի կրկնվի։ Նա պետք է փոխհատուցի Իրանին պատճառած վնասի համար», - ասել է նա բրիտանական Financial Times (FT) թերթին տված հարցազրույցում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Իրանցի նախարարը նշել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները շարունակելու հնարավորությունը դեռևս գոյություն ունի, բայց Թեհրանում շատերը շատ անվստահ են ԱՄՆ դիվանագիտական նախաձեռնությունների նկատմամբ։

121