Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր մեր ոլորտներում 4 փաստաթուղթ ստարագրվեց: Երեքը ստորագրվեց մեր ոլորտների կառույցների միջև՝ կինոյի ոլորտում, գրադարանների միջև համագործակցության, ինչպես նաև թանգարանային համագործակցության նախագծեր ենք դրանցով պատրաստվում իրականացնել: Այս մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Իրանի հանքարդյունաբերության նախարարի հետ ստորագրված փաստաթղթերին:

«Ես նաև ստորագրեցի հուշագիր, որը հնարավորություն է ընձեռում ավելի ակտիվ աշխատել արհեստագործական կրթության ոլորտում՝ մասնավորապես քոլեջների կրթության զարգացման նոր նախաձեռնություններ դրսևորել:

Բազմաթիվ գաղափարներ ունենք: Իրանում արհեստագործակցական կրթության որոշ ուղղություններ շատ զարգացած են, կարծում ենք՝ կարող ենք որոշ ուղղություններով թե՛ վերապատրաստման, թե՛ մեր քոլեջների բազայի հիման վրա համագործակցության ծրագրեր իրականացնել»,- ասաց Անդրեասյանը:

97