Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 17-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 49-ամյա մի արտաշատցի։

 

«Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Արազիի փողոցում վիճաբանության ժամանակ 49 և 38 տարեկան տղամարդիկ միմյանց հարվածել են, ապա 38-ամյա տղամարդը դանակով երկու անգամ խփել է համաքաղաքացուն։

 

Դեպքից կարճ ժամանակ անց Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին։

 

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

 

101