Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Մասուդ Փեզեշքիանը ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելեց Երևանի Կապույտ մզկիթ, որտեղ հանդիպել է հայաստանաբնակ իրանցիների և մզկիթում աղոթող անձանց հետ։

Հանդիպման ընթացքում մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը, անդրադառնալով Կապույտ մզկիթի պատմական նշանակությանը, այն որակել է որպես Իրանի և Հայաստանի ընդհանուր մշակութային ու քաղաքակրթական խորհրդանիշ։

Ասադի Մովահեդը հավելել է, որ Կապույտ մզկիթը միայն ուրբաթօրյա աղոթքների, «Քոմեյլ» աղոթքի և կրոնական այլ ծիսակատարությունների վայր չէ, այլև իր հսկայական գրապահոցով, մշակութային միջոցառումներով, գեղարվեստական ցուցահանդեսներով և իրանական ձեռարվեստի ու հուշանվերների մշտական ցուցադրությամբ հանդերձ կարևոր դեր է խաղում բարեկամ հայ ժողովրդին և օտարերկրյա զբոսաշրիկներին Իրանի պատմության, քաղաքակրթության ու արվեստի ներկայացման գործում։

194