Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով: Այդ մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և դեպի Սև ծով: Սա ամբողջությամբ համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Վստահ ենք, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պիտի ծառայի մեր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ ՀՀ-ով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը, ոչ թե որևէ երրորդ երկիր»,- ասաց նա:

195