Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 24-ին` ժամը 20։05-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ  ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ  կմ-ին բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։

 

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին և  5 ուղևորի․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

93