Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդին՝ Մարիուս Բորգ Հոյբին, կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման: Նրան 32 հանցագործության մեղադրանք է առաջադրվել:

Ըստ դատախազության՝ նա մեղադրվում է չորս տարբեր կանանց բռնաբարության, նախկին զուգընկերուհու նկատմամբ ընտանեկան բռնության և տուժածներին առանց համաձայնության ապօրինի նկարահանելու համար: Նա նաև մեղադրվում է ոստիկանության նկատմամբ ոտնձգությունների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար։

Հոյբիի փաստաբանների խոսքով՝ նա հերքում է գրեթե բոլոր մեղադրանքները:

Դատավարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի հունվարին: Այն կտևի մոտ վեց շաբաթ:

Մարիուս Բորգ Հոյբին Նորվեգիայի թագաժառանգ Հաակոնի և արքայադուստր Մետտե-Մարիտի որդին է: Հոյբին տիտղոսներ և գահի նկատմամբ հավակնություն չունի: Նորվեգիայի թագավորական պալատը հայտնել է, որ այդ հարցի վերաբերյալ ցանկացած քննարկում պետք է լինի դատարանում, և հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություն տալ:

230