Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ՝ հասցնելով այն նախ՝ 1, այնուհետև՝ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի. ըստ էության, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք 1 միլիարդի ուղենիշին, և հետևողականորեն աշխատում ենք հաջորդ թիրախին հասնելու ուղղությամբ: Այդ մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս իմաստով ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ուժի մեջ մտած Ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների գործարարների համար:

Ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ ԻԻՀ-ի հետ մեր փոխգործակցությունն ընդգրկում է բազմաթիվ այլ բնագավառներ՝ տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ, առողջապահական, մշակութային, բնապահպանական և այլն, որոնցից յուրաքնաչյուրում սահմանում ենք նոր հորիզոններ»,- ասաց նա:

238