Այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն․ ԿԳՄՍ նախարար

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Սիրելի ուսուցիչներ,
Այս գարնանից առանձին ընդունելություն նախատեսեցինք սովորողների համար, և այդ ժամանակից ի վեր պարբերաբար դիմում եք, որպեսզի ուսուցիչներն էլ ունենան այդ հնարավորությունը։
Կարծում եմ՝ կարևոր է, որ այդ ուղիղ կապն ու պարբերական հարթակը լինի։ Թե ձեզ համար, թե ինձ՝ որպես նախարարի։
Ուստի այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն։ Ընդ որում, կարող են դիմել և գրանցվել նաև մարդիկ, որ դեռ ուսուցիչ չեն աշխատում, բայց նման ցանկություն ունեն։
Ընդունելությունը կանենք յուրաքանչյուր հինգշաբթի, 15:00-17:00, սկսած օգոստոսի 21-ից։ Խնդրում եմ նախապես գրանցվել՝ գրելով [email protected] հասցեին»։
29 Հուլիս, 2025 10:25
419
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ. ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին
17 Ապրիլ, 2025 16:51
Ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման և սովորողների փոխադրման կարգում փոփոխություններ են մտցվել
25 Դեկտեմբեր, 2023 21:06
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական խաղերի մեդալակիրներին
11 Հուլիս, 2023 13:59
Ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «Կատուներ» բենդի համերգին
15 Օգոստոս, 2025 11:52
Հավատում եմ, որ ձեր ուժը, գիտելիքը պետք է ապահովեն մեր երկրի առաջընթացը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
12 Օգոստոս, 2025 10:08
Ժաննա Անդրեասյանն այցելել է Աթենքի ազգային տեխնիկական համալսարան
24 Հուլիս, 2025 18:13