
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։
36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու մոտ՝ հերոինով ու մեթամֆետամինով 4 փաթեթ և ծալովի դանակ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում մայրաքաղաքի 45-ամյա բնակչի ավտոտնակի խուզարկությամբ հայտնաբերվել են հերոինի, շոկոյի, մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 5 փաթեթ, 4 դեղահաբ, մեթադոնային 4 լուծույթ և քացախաթթվի անհիդրիդ։ Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։