Լաթաքիայում զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լաթաքիայի նահանգապետարանը տեղեկացրել է, որ Լաթաքիայի Հարավային Ռամլ շրջանում երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով արձանագրվել է 3 զոհ, 13 վիրավոր։
Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը քիչ առաջ հայտնեց, որ շրջանը հեռու է հայաբնակ թաղամասերից, սակայն պայթյունը լսվել է նաև այնտեղ։ Ըստ նրա՝ զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի Լաթաքիա քաղաքի հարավում գտնվող չորսհարկանի շենքում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
15 Մարտ, 2025 21:19
208