Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը 2025 թվականի մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին գրում է Araratnews.am-ը՝ հղում անելով երկրի նախագահի պաշտոնական կայքի հայտարարությունը։

Հայաստանում Դաշնային նախագահը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և Երեւանում բանակցություններ կվարի։

Ապա նա կայցելի նաև ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կրթական կենտրոն և կմասնակցի մշակութային ընդունելությանը։ Հայաստանում գտնվելու երկրորդ օրը Դաշնային նախագահը կմեկնի Դիլիջան։

Նա կխոսի հայ կին ձեռներեցների հետ և կծանոթանա քաղաքաշինական զարգացման ծրագրին։ Սևանում կայցելի հայկական եկեղեցի և հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն, որը գործում է «Հելմհոլց» բնապահպանական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ:

Ադրբեջան կատարած այցի ընթացքում Դաշնային նախագահը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Նշվում է, որ սա նախագահի առաջին այցն է նշված երկրներ։

143