
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 18-ի գիշերը տասնյակ ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին:
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելական զինվորականների հայտարարությունը։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ հարվածներն ուղղված են եղել ՀԱՄԱՍ-ի հրամանատարներին, ահաբեկչական խմբավորման քաղբյուրոյի անդամներին և նրա ենթակառուցվածքներին:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ խոշոր հարվածներ է հասցրել այն բանից հետո, երբ նկատել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները հարձակումներ են նախապատրաստում Իսրայելի վրա և փորձում են վերախմբավորվել: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ազատ արձակել պատանդներին: