Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ մարտի 17-ին, Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտ սպանություն էր տեղի ունեցել։

Araratnews-ի բացառիկ տեղեկություններով՝ սպանվածը Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ Արսեն Փինաչյանն է՝ ծնված 17․07․1993 թկականին։ Մեր տեղեկություններով՝ Արսեն Փինաչյանը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, որի ընթացքում վիրավորվել է և մինչ այժմ չէր էլ կազդուրվել․ նրա մարմնի տարբեր հատվածներում բեկորներ կային․ երեկվա միջադեպի ընթացքում դանակով մահացու հարված են հասցրել նրա սրտին, բայց այս պահին սպանության դրդապատճառների մասին մանրամասներ հայտնի չեն։

Նշենք, որ երեկվա միջադեպի հետևանքով կա նաև մեկ վիրավոր, որի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է․ վերջինս Արսեն Փինաչյանի զինակից ընկերն է եղել։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Araratnews-ին հայտնեց, որ այս պահին ձերբակալված անձինք չկան․ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 166-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

 

156