Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, գործընկերների խնդրանքով Ռուսաստանը հաճույքով կշարունակի իր աշխատանքը։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության XXXIV համագումարի շրջանակներում լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին, ապա այն սահմանվել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարության շրջանակում։ Այժմ այն ​​գտնվում է քնած վիճակում է։ Սա կարելի է արձանագրել, բայց մենք գիտենք, որ այս թեմայով շփումներ են իրականացվում գործընկերների միջև»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ոչ ոք այն չի փակել, եթե գործընկերները մեզ դիմեն և մենք կարողանանք ինչ-որ կերպ օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա մենք, իհարկե, ուրախ կլինենք շարունակել այս աշխատանքը: Բայց դա կախված է գործընկերներից»,- հավելել է Օվերչուկը:

247