
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի շինարարությանն առնչվող թեմաներ։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
Մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ, Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ։
Անդրադարձ է եղել ծրագրի ընթացքին, պայմանագրային որոշ կետերի, FIDIC պայմանագրերով դրանց կարգավորումներին և բազմաթիվ այլ թեմաների։ Կողմերը լսել են բարձրացված հարցերը, քննարկել լուծման տարբերակներ՝ աշխատանքների արդյունավետությունն է՛լ ավելի բարձրացնելու նպատակով։