«Հանրահայտ «դրիֆտ» կատարած երիտասարդը ձերբակալվեց

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի պարեկները ձերբակալել են «դրիֆտ» կատարած երիտասարդին։
Երևանի պարեկները մարտի 18-ի գիշերը Անդրանիկի փողոցում «դրիֆտ» կատարելու կասկածանքով ձերբակալել, և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
19 Մարտ, 2025 14:28
652