Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը բացվել է: Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները անցնում են սահմանով։
Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր:


Նշենք, որ «Մարգարա» անցակետը բացվել է 10 օրով՝ մարտի 21-ից 31-ը, որպեսզի Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մատի 20-ի նիստում։


Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումների արդյունքում քննարկվել է հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։


Այս որոշմամբ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Սիրիա։


Հիշեցնենք, որ վերջին անգամ «Մարգարա» անցակետը բացվել է 2023թ․–ին Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի ժամանակ, երբ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիա։

98